Դեմքի խնամք
Մաշկի գարնանային խնամքը
Հանդեսի նախորդ համարներում տպագրված կոսմետոլոգիային վերաբերող հոդվածներում նշվել է մաշկի և տվյալ տարածաշրջանի կլիմայական առանձնահատկությունների ու տարվա եղանակի միջև եղած կապի մասին:
Մաշկի խնամքը, պայմանավորված տարվա եղանակների հետ, արմատապես փոփոխվում է: Այդ իսկ պատճառով մաշկը գարնանը հատուկ խնամքի կարիք ունի, որի միջոցներին ու եղանակներին ծանոթանալուն օգնեց դեղագործ-կոսմետոլոգ Ելենա Սիմոնյանցը:
Թեև ձմեռն ավարտվել է և արդեն գարուն է, սակայն դեմքի մաշկը վատ տեսք ունի, ընդգծված են նրա բոլոր թերությունները: Պատճառն այն է, որ ձմռանը քայքայվում է մաշկի ջրաճարպային պաշտպանիչ թաղանթը, իսկ գարնան փոփոխական եղանակը` արևը, քամիներն ավելի են նպաստում դրան: Զրկվելով բնական պաշտպանությունից` մաշկը ջրազրկման հետևանքով հեշտությամբ վնասվում է, դառնում չոր ու գրգռված, թեփոտվում, կորցնում ճկունությունը, հայտնվում են կորյակներ: Խոնավության պակասի հետևանքով չոր և նորմալ մաշկը գունատվում է, շոշափելիս այնքան էլ նուրբ չէ, դառնում է խիստ զգայուն և նկատելիորեն թեփոտվում: Ճարպոտ մաշկը` լայնացած ծակոտիներ է ունենում, ստանում մոխրագույն երանգ, երբեմն էլ` թեփոտվում:
Բացի վերը նշվածից, մաշկի վիճակի վրա խիստ անդրադառնում է նաև հաճախ գարնան սկզբին օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների և միկրոտարրերի անբավարարությունը` ավիտամինոզը, որի հետևանքով օրգանիզմի դիմադրողականությունը նվազում է, առաջանում են գերհոգնածություն, քրոնիկական անքնություն և այլն: Այստեղից էլ սկսվում են ուժերի անկումն ու դեպրեսիան: Մարդը դեռ նոր է արթնանում, իսկ ուժերն արդեն սպառվել են, և նա հոգնածություն է զգում, չի ցանկանում ոչ միայն որևէ բան անել, այլև անգամ մահճակալից վեր կենալ:

Այսպիսով, բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետևել նաև սննդին, չանտեսելով բնության բարիքները, օրգանիզմի համար խիստ կարևոր վիտամինների և միկրոտարրերի պահուստը լրացնելով թարմ, բնական, էկոլոգիապես մաքուր մրգերի, բանջարեղենի, ուտելի խոտաբույսերի և բազմազան սննդի միջոցով: Ընդհանրապես սննդակարգը մեծապես անդրադառնում է կյանքի որակի վրա:
Վիտամիններով հարուստ ըմպելիք
-
Երկուական ճաշի գդալ սրոհունդն ու անանուխը և մեկական ճաշի գդալ ուրցն ու կատվախոտի մանրացրած արմատը խառնեք իրար: Մեկ թեյի գդալ խառնուրդը լցրեք բաժակի մեջ, վրան` եռացող ջուր, կափարիչով ծածկեք, 8-10 րոպե հետո մեղրով խմեք:
-
Տասական գրամ հաղարջն ու մասուրը խառնեք, դրանից վերցրեք մեկ ճաշի գդալ, վրան լցրեք եռացող ջուր, կափարիչով ծածկեք, մեկ ժամ հետո քամեք: Խմեք կես բաժակ, օրը երեք անգամ:
Վիտամիններով հարուստ խյուս
-
Մեկ լիմոնը, մեկական բաժակ ծիրանի չիրն ու չամիչը, կես բաժակ ընկույզն աղացեք, խառնեք կես բաժակ մեղրի հետ: Ընդունեք մեկ ճաշի գդալ, ուտելուց առաջ, օրը երեք անգամ:
Նախաճաշին օգտակար է ուտել, այսպես կոչված` «գեղեցկության նախաճաշը», որը հարուստ է մեծ քանակությամբ վիտամիններով և միկրոտարրերով: Այն հեշտությամբ է յուրացվում և օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը:
-
Երկու ճաշի գդալ բոված «Հերկուլեսը», մեկ թեյի գդալ արևածաղկի սերմը, մեկական ճաշի գդալ չամիչն ու թեփով հարստացված, ամբողջական, չկեղևազտված ցորենի ալյուրը, ցանկության դեպքում նաև մեղրը, որևէ տեսակի չիր, հատապտուղներ և այլն, խառնեք եռացող կաթի կամ ջրի հետ ու 15 րոպե հետո կերեք առանց շտապելու:
ՀԻՇԵ′Ք`
-
A խմբի վիտամինները մաշկը առաձգական և հարթ են դարձնում, նաև վերացնում աչքերի հոգնածությունը:
-
B խմբի վիտամինները վերականգնում են նյարդային համակարգը, կարգավորում օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները, նպաստում մաշկի առաձգականության պահպանմանը, ինչպես նաև խթանում մազերի աճը:
-
C վիտամինը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում մաշկի ճկունության, թարմ տեսքի պահպանմանը, շարակցական հյուսվածքների նորացմանը:
-
D վիտամինն ամրացնում է ոսկրային հյուսվածքներն ու եղունգները:
-
E վիտամինն օգնում է օրգանիզմի բջջային մակարդակով կատարվող նյութափոխանակության կարգավորմանը, օրգանիզմից թունավոր նյութերի դուրս մղմանը, որի անտիօքսիդանտային հատկության շնորհիվ դանդաղում է կնճիռների առաջացման գործընթացը:
_копия.jpg)
Հարկավոր է մաշկը պարբերաբար մաքրել, մեռուկացած շերտերից ազատել մաքրող քսուքների և լվացումների միջոցով. դեմքի չոր և նորմալ մաշկի դեպքում շաբաթը մեկ, իսկ ճարպոտի` շաբաթական երկու անգամ, որից հետո սնուցող և սպիտակեցնող դիմակներ դնել:
Դեմքի մաշկը մաքրող, վերականգնող, թարմացնող դիմակներ
-
Մեկական թեյի գդալ կիտրոնի հյութն ու աղացած բրինձը, մեկ ճաշի գդալ մեղրը խառնեք իրար մինչ համասեռ զանգված ստանալը, ապա ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
-
Մեկական ճաշի գդալ կաթնասերն ու մանրաձավարը խառնեք, ստացված զանգվածը մերսելով քսեք դեմքին, 5-10 րոպե անց լվացվեք սառը ջրով:
Դեմքի մաշկը սնուցող դիմակներ
-
Բանանի միջուկի կեսը, մեկ ձվի դեղնուցը, մեկ թեյի գդալ ընկույզի կամ ձիթապտղի յուղը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց գոլ ջրով լվացվեք:
-
Բանանի միջուկի կեսը և նարնջի մեկ կտորը խառնեք իրար, քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք խոնավ բամբակյա բարձիկով, որից հետո դեմքը ցայեք գազահանված հանքային ջրով:
-
Քերած կես խնձորը, մեկ ճաշի գդալ մեղրը, մեկ ձվի դեղնուցը, մեկական թեյի գդալ ձիթապտղի յուղն ու ասկորբինաթթուն խառնեք իրար, քսեք դեմքին, 30 րեպե անց սառը ջրով լվացվեք:
Դեմքի մաշկը խոնավացնող դիմակներ
-
Նարնջի թարմ քամած հյութը բամբակյա բարձիկով քսեք դեմքին, պարանոցին, մեկ ժամ հետո սառը ջրով լվացվեք:
-
Երեք ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնեք մանր կտրատած և լավ ճզմած մաղադանոսի հետ, քսեք մաշկին, 10 րոպե անց սառը ջրով լվացվեք:
-
Մեկական ճաշի գդալ գազարի, կիտրոնի և վարունգի հյութը խառնեք օսլայի հետ, որպեսզի ստացվի թթվասերի թանձրության մածուկ, հաստ շերտով քսեք դեմքին: Չորանալուց հետո սառը ջրով լվացվեք:
Գարնան արևը նպաստում է պեպենների առաջացմանը, որը կարելի է կանխարգելել օրական խմելով քամած, կաղամբի կես բաժակ ըստ ճաշակի քաղցրացրած թարմ հյութ, կամ առավոտյան խմելով 1/3 բաժակ թթու դրած կաղամբի հյութ, իսկ երեկոյան` մեկ բաժակ կաթ կամ մածուն:
Պեպենները վերացնող, մաշկը մաքրող, թարմացնող, սպիտակեցնող դիմակներ
-
Երկու ճաշի գդալ կաղամբի հյութը, մեկ ձվի սպիտակուցը, մեկ ճաշի գդալ կաթը, մեկ թեյի գդալ թթվասերը լավ խառնեք, քսեք դեմքին և պարանոցին, 15-20 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
-
Քառորդ բաժակ մածունը, 1-2 ճաշի գդալ տարեկանի ալյուրը խառնեք իրար, ստացված զանգվածը հավասարապես քսեք թանզիֆի երկու շերտի վրա, դրեք դեմքին ու պարանոցին, 15 րոպե անց լվացվեք գոլ ջրով:
Ցանկացած միջոց օգտագործելուց առաջ նախապես ստուգեք, թե արդյո՞ք նրա բաղադրության մեջ մտնող նյութերից որևէ մեկի նկատմամբ ալերգիա չունեք. պատրաստված խառնուրդից նախապես քսեք մաշկի մի փոքր հատվածի վրա, և եթե որոշ ժամանակ անց մաշկը չգրգռվի, կարող եք օգտագործել:
-
Հազարի (մարոլ) թերթիկները մանրացրեք այնքան, որ ստացվի 2-3 ճաշի գդալ զանգված, վրան ավելացրեք մեկ ճաշի գդալ բարձր յուղայնությամբ թթվասեր ու մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Այս դիմակը հաստ շերտով քսեք դեմքին ու պարանոցին` թողնելով 20 րոպե: Դեմքը լվացեք տաք, ապա սառը ջրով, այնուհետև մաքրեք թեյի թուրմով:
-
Պատանիների կորյակավոր մաշկին շատ լավ օգնում է կաղնու կեղևի թուրմը, որը պատրաստեք հետևյալ կերպ. 1 ճաշի գդալ կաղնու կեղևը լցրեք մեկ բաժակ ջրի մեջ, եռացրեք 15 րոպե, այնուհետև քամեք: Ստացված թուրմը մեկը մեկի հարաբերությամբ խառնեք թուրինջի հյութի հետ ու օգտագործեք որպես դեմքը մաքրող լոսյոն: Այն սառնարանում կարելի է պահել 3 օրից ոչ ավելի:
Ուշ գարնանն արդեն կարելի է նոր հայտնված ցանկացած միրգը կամ հատապտուղը կտրել և քսել դեմքին, 15 րոպե անց սառը ջրով լվացվել:
Առողջ և լավ սնուցված մաշկը քնքուշ է, մետաքսանման, նուրբ ու հարթ մակերեսով, փայլատ, ձիգ, որին հասնում են դրա նկատմամբ հոգատար վերաբերմունքի և խնամքի շնորհիվ:
04.04.2011 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
